Հունական Graviera Naxou-ն ճանաչվել է աշխարհի ամենահամեղ պանիրը՝ ըստ TasteAtlas հայտնի հարթակի վերջին վարկանիշային աղյուսակի՝ «Աշխարհի 100 լավագույն պանրի տեսակները»։
37000 օգտատերերի գնահատականների հիման վրա՝ Իտալիան, Ֆրանսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան և Լեհաստանը ճանաչվել են լավագույն պանիրների ծննդավայր՝ Հունաստանի հետ միասին։ Այս երկրների արտադրանքը ընդգրկվել է լավագույն տասնյակում։
Նշենք, որ «Աշխարհի 100 լավագույն պանրի տեսակների» ցանկում ընդգրկվել են երկու վրացական պանիր՝ Տենիլին և Սուլգունին՝ համապատասխանաբար զբաղեցնելով 17-րդ և 35-րդ տեղերը։
Տենիլին եզակի վրացական պանիր է, որը արտադրվում է Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում։ Այն կարող է պատրաստվել կովի կամ ոչխարի կաթից, բայց ամենակարևորն այն է, որ կաթը բարձր յուղայնություն ունի։ Պանիրը նախ սեղմվում է, ապա տաք զանգվածը ձեռքով բազմիցս քաշվում է բարակ թելերի տեսքով՝ տալով դրան յուրահատուկ ձև և տեսք։
«Քանի որ այս գործընթացը պահանջում է մեծ ջանք, տենելին սովորաբար պատրաստվում է խոշոր տոների և խնջույքների համար», — նշվում է հարթակի նկարագրության մեջ։
Ինչ վերաբերում է սուլուգունիին, Tasteatlas-ը գրում է, որ «սուլուգունին գլանաձև վրացական պանիր է, որի հայրենիքը Սամեգրելոյի շրջանն է։ Պանիրն ունի նուրբ, բայց բազմազան համ և կիսաամուր կառուցվածք։ Այն կարող է պատրաստվել կովի, գոմեշի կամ (հազվադեպ) այծի կաթից, կամ երեքի խառնուրդից։
Պանրի համային որակները, կախված դրա բազմազանությունից (թարմ, ապխտած կամ կիսաամուր), տատանվում է թեթևակի թթվայնությունից և կծվությունից մինչև աղի և ապխտած։ Պանիրը հեշտությամբ հալվում է, ուստի այն հաճախ օգտագործվում է որպես պիցցայի զարդարանք, բայց այն կարող է նաև ավելացվել տարբեր աղցանների և պաստայից ուտեստների մեջ», — ասվում է հրատարակության մեջ։



