Վրացի ձյուդոիստ (100 կգ) Իլիա Սուլամանիձեն դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա պարտվեց ադրբեջանցի Զելիմ Կոցոևին։Սուլամանիձեն եզրափակիչից առաջ հաղթել է երկու մրցակցի: 23-ամյա Իլիա Սուլամանիձեն աշխարհի առաջնության բրոնզե և Եվրոպայի առաջնության երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալակիր է։