Առցանց կարատեի միջազգային մրցումներում (World Cup Online Kata) Ախալքալաքի մարզադպրոցից մասնակցում էին երեք մարզիկներ: Բոլոր մարզիկներն էլ նվաճել են մրցանակային հորիզոնականներ:

Առցանց մրցաշարի KATA տարբերակում մասնակցում էին 30 երկրներից՝ 200 մարզիկներ, այդ թվում երեքը Ախալքալաքից:

Մարզիկների գրանցումը ընթացել է հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ MYUVENTEX մարզական պորտալում:

Մրցույթը կազմակերպվել էր W.S.F.-ի (Համաշխարհային Շոտոկանի ֆեդերացիա) կողմից, որը գլխավորում են Շիհան Կախա Բասիլիան և MYUVENTEX մարզական պորտալը:

Այս մրցումներին մասնակցում էին երեք մարզիկներ Ախալքալաքի մարզադպրոցից` մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ, որոնցից մեկը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ երկուսը ընդգրկվել են լավագույն հնգյակում:

Աքսաննա Ավետյանը (աղջիկներ) 16-34 տարեկան կարգում գրավել է՝ 2-րդ տեղը:

Արտյոմ Ավագյանը (տղամարդիկ) 16-34 տարեկան կարգում գրավել է՝ 5-րդ տեղը:

Կիմա Նորսոյանը (աղջիկներ) 14-15 տարեկան կարգում գրավել է՝ 5-րդ տեղը:

Բրատիսլավ Իգիթխանյան