Քաղաքի հարավային մասում՝ թիվ 5 դպրոցի (գիշերօթիկ դպրոց) հարևանությամբ, շարունակվում է նոր մանկապարտեզի շինարարությունը։ Շինարարությունն իրականացնում է «Այ-Քեյ-Բի Բիլդի» ընկերությունը։ Շենքը պետք է պատրաստ լիներ սեպտեմբերին, սակայն, ընկերության ներկայացուցիչների խոսքով, ավարտման ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ։

Նոր մանկապարտեզի զրոյական հարկը պատրաստ է, պատերն արդեն կառուցված են, բլոկների տեղադրման աշխատանքներն ավարտված են։ Շինարարներն այժմ աշխատում են ներքին միջնապատերի կառուցման վրա։ Շենքի տանիքը կլցվի բետոնով և կծածկվի բիտումով։

Տարբեր շինարարական աշխատանքներ իրականացվում են տարբեր, հատուկ խմբերի կողմից։

Կուկուրի Տվելդիանիի բրիգադը բետոնապատման աշխատանքներ է իրականացրել զրոյական հարկում, կառուցել է պատերը և սյուները։ Ներքին միջնապատերի վրա ներկայումս աշխատում է տեղական շինարարների բրիգադը:

det sad1

Ընկերության տնօրեն Կախա Գերգեդավայի խոսքով, անցած ձմռանը եղանակային պայմանների պատճառով նրանք 1,5-2 ամիս չեն կարողացել աշխատել, ուստի շահագործման ժամկետը, այս տարվա սեպտեմբերից, երկարացվել է մինչև 2024 թվականի վերջ։

«Ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են, երկու շաբաթից կսկսենք սվաղման աշխատանքները, ներսի և դրսի վերանորոգումը: Ձմռանը վատ եղանակ էր, մենք չկարողացանք աշխատել, մինչև տարեվերջ ամեն ինչ կավարտենք»,- ասաց Կախա Գերգեդավան։

Ախալքալաքի նոր մանկապարտեզը կառուցվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Նրա կառուցման համար հատկացվել է 1 821 822 լարի, շինարարության մրցույթը շահել է «Այ-Քեյ-Բի Բիլդի» ՍՊԸ-ն՝ 1 657 000 լարիով։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

dertsad

Մանկապարտեզի շենքը լինելու է մեկ հարկանի տիպային շենք, 75 երեխայի համար։ Շինության ընդհանուր մակերեսը 960 ք/մ-ից մի փոքր ավելի է։ Շենքը մուտքեր կունենա չորս կողմից, նրա շուրջը կլինի մեծ հրապարակ։