Ախալքալաք քաղաքի թիվ 3 մանկապարտեզի հարևանությամբ պուրակի կազմակերպման մրցույթը կրկին հայտարարվել է։ Առաջարկները կընդունվեն հուլիսի 26-ից մինչև 29-ը։ Մրցույթը հայտարարվել է 262 120 լարիի չափով։
Ինչպես Jnews-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, պայմանները փոխվելուց հետո մրցույթը կրկին է հայտարարվել։
«Ընկերություններին ներկայացվող մեր պահանջներում փորձը չափազանց մեծ էր, մենք կարծում էինք, որ մեր ընկերությունները նման փորձ չեն ունենա, և նոր պահանջներում այն կրճատեցինք»,- մեկնաբանեց նա։
Նշենք, որ այս տարի Ախալքալաքում նախատեսվում է կառուցել 5 հանրային այգի՝ թիվ 3 մանկապարտեզի հարևանությամբ հանրային պուրակ, Շոթա Ռուսթավելիի հուշարձանի հարևանությամբ քաղաքի մուտքի հանրային պուրակը, Վ.Սարգսյան փողոցում գտնվող հանրային պուրակը, նախկին զինվորական թիվ 15 ավանի հանրային պուրակը և թիվ 5 հանրային դպրոցի հարևանությամբ հանրային պուրակը։