ԵՄ- Արևեյան գործընկերության ծրագիրը «Մշակույթ և ստեղծագործական ընդունակություններ», հայտարարում է մրցույթ վեց երկրների փոքր և միջին քաղաքների համար (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա):
Դիմումները ընդունվում են փոքր և միջին քաղաքներից և շրջաններից: Մրցույթին կարող է մասնակցել նաև Ախալքալաքը: Ախալքալաքի Շրջանային վարչությունում մեզ ասացին, որ իրենք տեղյակ չեն այս նախագծի մասին:
Այս նախագծի նպատակն է բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտի ներուժում բոլոր շահագրգռված անձանց իրազեկության մակարդակը, հավաքել տվյալներ տեղի մշակութային և ստեղծագործական ռեսուրսների մասին ու առաջարկել կոնկրետ գործողությունների ծրագիր մշակութային և ստեղծագործական ոլորտներում ներուժի զարգացման համար: Այն ներառում է տեղի մշակութային լանդշաֆտի զարգացում, կլաստերների (հատկացման միավոր) ստեղծում տեղի ձեռնարկությունների հետ, զբոսաշրջության առաջարկությունների որակի բարելավում և կապերի ամրապնդում այլ երկրների նման քաղաքների և տարածաշրջանների հետ:
Փորձնական քաղաքներն ու շրջանները կընտրի հանձնաժողովը, որի մեջ մտնում է նախաձեռնության մասնագետը, ԵՄ և Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծագործական ընդունակություններ» ծրագրի ազգային համակարգողը, ինչպես նաև Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Իր որոշման մասին հանձնաժողովը կտեղեկացնի մինչ 2017թ.-ի փետրվարի վերջ:
Լավագույն հայտերը ընտրելու ժամանակ հաշվի կառնվի մասնակից քաղաքի կամ տարածաշրջանի նախաձեռնությանը մասնակցելու դրդապատճառները: Կենտրոնացումը մշակույթին և ստեղծարարությանը կարող է բերել քաղաքի կամ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ավելացված արժեք, պետական հաստատություններից և մասնավոր հատվածից հիմնական շահագրգիռ անձանց ներգրավվածություն:
Վեց ընտրված պիլոտային քաղաքներում կամ շրջաններում (Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրից մեկական) փորձառու մասնագետները կստեղծեն սխեմաներ հիմնված առավել ժամանակակից մեթոդաբանության վրա: Արդյունքում քաղաքներն ու շրջանները կունենան հետևյալը.
– ընթացիկ մշակութային և ստեղծագործական ռեսուրսների վերլուծություն
– մշակութային և ստեղծագործական ոլորտներում հետագա զարգացման համար անհատական գործողությունների պլան;
ԶԼՄ-ների լուսաբանում Արևելյան գործընկերության երկրներում և լավագույն փորձի դրսևորում ընտրված քաղաքներից կամ շրջաններից
– հասանելիություն զարգացման ներուժ ծրագրին քաղաքների կամ տարածաշրջանների համայնքների ներկայացուցիչների ու հասարակության համար, ինչպես նաև հնարավորություն աշխատել նեղ մասնագիտացում ունեցող, սահմանափակ դիտարկումով մասնագետների հետ
– կապի հաստատման հնարավորություն Արևելյան գործընկերության ու Եվրամիության երկրների տարբեր գործընկերների հետ, ինչպես ինտերնետի միջոցով, այնպես էլ անձնական շփումով
Ինչպես հայտ ներկայացնել մասնակցության համար.
Մրցույթին մասնակցելու համար քաղաքի կամ տարածաշրջանի անունով պետք է ուղարկել նամակ մտադրությունների մասին, ստորագրված տեղի իշխանությունների ներկայացուցիչների կողմից, որտեղ կլինի.
– նախաձեռնությանը միանալու քաղաքի կամ տարածաշրջանի մոտիվների հստակ շարադրում (ոչ ավելի, քան 1 էջ);
– քաղաքի կամ տարածաշրջանի մշակութային և ստեղծագործական համատեքստում, կազմակերպությունների, տարածությունների և գործունեության տիրող իրավիճակի ընդհանուր մեկնաբանություն (ոչ ավելի, քան 2 էջ);
– նկարագրություն, թե ինչպես տեղական շահագրգիռ կողմերը մասնակցություն կունենան պրոցեսում (ոչ ավելի, քան մեկ էջ պոտենցիալ կազմակերպությունների, ինստիտուտների և փորձագետների անուններով);
– մշակութային և ստեղծագործական նախագծերի, նախաձեռնությունների և քաղաքային տրանսֆորմացիաների օրինակների վառ ցուցադրման համար խորհուրդ ենք տալիս ավելացնել հղում կայքերում կամ տեսային նյութեր (վիդեո, նկարներ):
Մտադրության մասին նամակները պետք է ուղարկել տվյալ երկրի ազգային համակարգողներին:
Հայաստան` armenia@culturepartnership.eu
Ադրբեջան` azerbaijan@culturepartnership.eu
Բելառուս` belarus@culturepartnership.eu
Վրաստան` georgia@culturepartnership.eu
Մոլդովա` moldova@culturepartnership.eu
Ուկրաինա ukraine@culturepartnership.eu
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջին ժամկետը 2017 թվականի հունվարի 31-ն է:
Նման տեղեկատվություն, ինչպես նաև լրացուցիչ հարցերը. www.culturepartnership.eu կայքում: