Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գրծերի նախարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնում է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ԱՄՆ պետաքրտուղարի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի են ունենում Ադրբեջան-Հայաստան բանակցություններ՝ խաղաղության համաձայնագրի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
Լուսանկարը՝ արխիվից