Հուլիսի 5-ից 6-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանի Դինամո մարզասրահում կայացել է քիքբոքսինգի k1 միջազգային մրցաշար, որին Ախալքալաքի Դադեշ գյուղի թիմից մասնակցել է 5 մարզիկ, որոնք վերադարձել են երեք հաղթական գոտիով։

Մրցաշարին մասնակցել են ինչպես Վրաստանից, այնպես էլ Իրանից, Հայաստանից, Ռուսաստանից և Լատվիայից։

1

Մարզիկներից չորսը մենամարտել են պրոֆեսիոնալ գոտու համար, մեկը՝ սիրողական։ Մեկ մենամարտ մնացել է անավարտ՝ Ռոբերտ Ափոյանինը, նա ունեցել է քթից արյունահոսություն և բժիշկը չի թողել մենամարտը շարունակելու։

Սիրողական մենամարտում Կարապետ Դալողլանյանը գրավել է 2-րդ հորիզոնական։ Գոտի են նվաճել՝ Ալբերտ Հարությունյանը տեխնիկական նոկաուտով, Զոհրաբ Հարությունյանը և Անդրանիկ Թումասյանը։

2

Նրանց մարզիչը Անդրանիկ Աբելյանն է, ով շնորհակալություն է հայտնում բոլոր նրանցից, ովքեր աջակցել են իրենց, առանձնապես իրենց գյուղից ռուսաստանաբնակ բարերարներից։