Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,5%, իսկ տարեկան գնաճը՝ 2,2%։
Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա, ըստ «Վրացստատ»-ի, 2024 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 1,4%, տարեկան հիմնական գնաճը (առանց ծխախոտի արտադրանքի) նույնպես սահմանվել է 1,4% մակարդակի վրա:
«Ամսական գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերում գների փոփոխությունները.
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. այս խմբում գները նվազել են 2.0%-ով, ինչն արտացոլվել է ամսական գնաճի վրա -0.65%-ով: Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝ բանջարեղեն և բանջար-բոստանային կուլտուրաներ(-14,7%), միրգ և խաղող(-6,0%), միս և մսամթերք(-0,6%), հաց և հացաբուլկեղեն(-0,6%): Սակայն այս ժամանակահատվածում գներն աճել են հետևյալ ենթախմբերում. ձեթ և յուղ(2.3%), ձուկ(1.%), սուրճ, թեյ և կակաո(0.5%), կաթ, պանիր և ձու(0.5%):
Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային ապրանքներ. խմբում գներն աճել են 0.9%-ով, ինչը 0.06%-ով ազդել է ամսական գնաճի վրա: Գներն աճել են և՛ ոգելից խմիչքների (1,3%), և՛ ծխախոտի (0,2%) արտադրանքի դեպքում:
Հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ. նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 1.3%-ով, ինչը 0.05%-ով ազդել է ամսական գնաճի վրա: Գներն աճել են և՛ գիշերակացի համար(3,8%), և՛ սննդի համար(0,8%)»,- նշվում է «Վրացստատի» զեկույցում։