Վրաստանը տարածաշրջանում առաջատարն է մասնավոր դպրոցներում սովորողների թվով: Այս մասին ասվում է Galt&Taggart խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։
2023/24 ուսումնական տարվա դրությամբ Վրաստանի մասնավոր դպրոցներում սովորել է 66,5 հազար երեխա։ Դա հանրապետության դպրոցականների ընդհանուր թվի 10,5 տոկոսն է։
Թուրքիայի մասնավոր դպրոցներում սովորում է դպրոցականների ընդհանուր թվի 7,4%-ը, Ադրբեջանում՝ 5,2%-ը, Հայաստանում՝ 2,9%-ը, իսկ Ռուսաստանում՝ 0,9%-ը։
Եվրոպական միության երկրներում մասնավոր դպրոցներն ավելի տարածված են։ Նման հաստատությունների հանրապետական միջինը 16% է:
Եթե խոսենք տարածքային բաշխման մասին, ապա Վրաստանում մասնավոր դպրոցները գործում են հիմնականում խոշոր քաղաքներում։ Դա բացատրվում է բնակչության համեմատաբար բարձր եկամուտներով և սոցիալական կարգավիճակով։
Վրաստանի բոլոր մասնավոր դպրոցների գրեթե 19%-ը կենտրոնացած է Թբիլիսիում՝ 111 հաստատություն։ 17.1%-ը՝ Բաթումիում, 12.5%-ը՝ Քութայիսիում, 5.3%-ը՝ Ռուսթավիում, 3.8%-ը՝ այլ շրջաններում։
Ակնհայտ միտում է այն, որ ամենից շատ մասնավոր դպրոցները գտնվում են Թբիլիսիի հեղինակավոր Վակե-Սաբուրթալո թաղամասում՝ 49։
23 մասնավոր դպրոց է գործում Գլդանի-Նաձալադևիում` մայրաքաղաքի ամենաբնակեցված թաղամասում, 17-ը` Դիդուբե-Չուղուրեթիում, 13-ը` Իսանի-Սամգորիում, իսկ ինը` Մթածմինդա թաղամասում:
Մինչ համավարակը, մասնավոր դպրոցներում սովորողների թիվը ստաբիլ աճում էր՝ միջինը 2,8% 2009-2019 թվականներին: Covid-ը հանգեցրեց 4,5%-ով անկման, սակայն վերջին տարիներին նկատվում է պահանջարկի վերականգնման միտում։ 2021-2023 թվականներին միջին աճի տեմպը կազմել է 5,3 տոկոս։
Ըստ Galt&Taggart-ի՝ 2028/29 ուսումնական տարում մասնավոր դպրոցներում աշակերտների մասնաբաժինը կավելանա 11,8%-ով՝ մինչև 73,1 հազար երեխա։
Աղբյուրը՝ Newsgeorgia.ge