Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել 28-ամյա երիտասարդի, ով հարկադրել է իր անչափահաս ծանոթ աղջնակին մերկանալ տեսախցիկի առաջ, իսկ հետո նրա ինտիմ լուսանկարները հրապարակել TikTok-ում։
Քննության տվյալներով՝ տղամարդը սոցցանցում 13-ամյա աշակերտուհու հետ ծանոթացել է մարտին։ Նրանք ամեն օր շփվում էին տեսազանգի միջոցով։ Զանգերի ժամանակ մեղադրյալը աղջկանից պահանջել է մերկանալ՝ սպառնալով վերջինիս։
Անչափահասը նկատել է, որ տղամարդը սքրինշոթ է անում և խնդրել է ջնջել դրանք։ Ապրիլին տուժողը դադարեցրել է նրա հետ շփվելը և արգելափակել նրան սոցիալական ցանցերում։
Քիչ անց սոցցանցերում տարածվել են դեռահասի մերկ լուսանկարները։ Այս նկարները ստացել է նաև նրա ընկերուհին։ Անհայտ անձինք սոցիալական ցանցերում սկսել են կապվել աշակերտուհու հետ և սպառնացել ինտիմ լուսանկարներն ուղարկել
նրա մորը:
Քննչական ծառայությանը հաջողվել է պարզել մեղադրյալի ինքնությունը և գտնվելու վայրը անչափահասի դիմումից կարճ ժամանակ անց։
Մեղադրյալի բջջային հեռախոսում հայտնաբերվել են ինչպես տուժողի, այնպես էլ այլ անչափահասների ինտիմ տեսանյութեր և լուսանկարներ։ Այս առնչությամբ վարչությունը խոստանում է իրականացնել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները։
Ծառայությունը տուժած դպրոցականին առաջարկել է թերապիայի կուրս՝ ստացած հոգեբանական տրավմայից վերականգնվելու համար։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան գաղտնիքի, անձնական կյանքն արտացոլող տեղեկությունների կամ անձնական տվյալների ոտնահարում: Այս հանցանքը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։