Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ հունիսի 28-ին, գարնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստում խորհրդարանին կզեկուցի կառավարության ծրագրի առաջընթացի մասին։
Խորհրդարանի լիագումար նիստը կսկսվի ժամը 12:00-ին։
Վարչապետ Կոբախիձեի խոսքով՝ զեկույցն ընդգրկում է երկրի զարգացման բոլոր ոլորտները։
«Սա Վրաստանի կառավարության գործունեության տարեկան հաշվետվությունն է։ Փետրվարին զեկույց ու զրույց ունեցա ապագա ծրագրերի մասին։ Ելնելով դրանից՝ ըստ էության, զեկույցը, որը ես կներկայացնեմ, վերաբերելու է անցած չորսուկես ամիսների ընթացքում իրականացված աշխատանքներին, կխոսենք նաև, այդ թվում՝ ապագայի պլանների մասին, թեև ավելի մանրամասն կխոսենք հետագա ծրագրերի մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։
Պետական ծրագրի կատարման հաշվետվությունն արդեն ներկայացվել է գրավոր։ Փաստաթուղթը ներառում է 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը։