Հունվարի 19-ին Ախալքալաքում Վրաց ուղղափառ եկեղեցին մատուցեց Սուրբ պատարագ ջրօրհնեքի կապակցությամբ, այնուհետև, ավանդույթի համաձայն, Խոսպիո գյուղում կատարվեց կնունքի արարողություն։

Հավատացյալները գետի ափի մի փոքր հատված նախօրոք մաքրեցին և պատրաստեցին արարողության համար։

5

Ամեն տարի հունվարի 19-ին, Խոսպիո գյուղի Սուրբ Գիորգի եկեղեցում տեղի է ունենում մկրտություն, որից հետո արարողությունը շարունակվում է գետի ափին, որտեղ և նախապես օրհնած ջրում մկրտում են կնքվողին։
1

Վրաց ուղղափառ եկեղեցում մկրտվողը կարող է մի քանի քավոր ունենալ։
«Երկուսից երեք քավոր ընդունելի է, իսկ չորս կամ հինգ շատ է։ Այսօր երեխային մկրտելուց հետո օրհնված ջուր են մտնում նայև մյուս հավատացյալները։ Մարդիկ նպատակ են պահում և ջուրը մտնում, այսօր ջուրը ընդհանրապես սառը չէ և ես ամեն տարի մտնում եմ ու երբեք չեմ հիվանդացել, այլ հակառակը՝ բուժիչ հատկություն ունի»,- ասաց ավագ երեց Ալեքսանդրը։

2

Այսօրվա կնքվողը փոքրիկ Լուկան էր, ով խիզախաբար մտավ ջուրը, նրա օրինակին հետևեցին նաև մեծահասակները։ Օրհնված ջուրը կարող են մտնել միայն կնքվածները։

10

3

15 տարեկան Զաքռոն ամենահամարձակներից էր և մեր բոլոր հարցերին կարճ ու կտրուկ պատասխանելով ասաց՝ «Առաջին անգամ չեմ մտնում ջուրը, ոչ մի անգամ էլ չեմ մրսել»։

6

7

9

11

13

15

16

18

19

20

Ջուլիետա Տոնականյան