Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
Անհատական պատժամիջոցներ, ֆինանսական օգնության դադարեցում և, որպես ծայրահեղ միջոց, առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցում. «Ազատություն» ռադիոկայանին հասանելի է դարձել Եվրահանձնաժողովի փաստաթուղթ, որտեղ խոսվում է այն քայլերի մասին, որոնք Եվրամիությունը կարող է ձեռնարկել, եթե Վրաստանում քաղաքական իրավիճակը չբարելավվի։
Փաստաթուղթը պատրաստվել է Եվրահանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից։ Այն արդյունք է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների մայիսի 27-ի հանդիպման, որի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԵՄ-ն՝ ի պատասխան Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման:
Առաջին կատեգորիան ներառում է միջոցներ, որոնք Բրյուսելը և ԵՄ անդամ առանձին երկրներ կարող են ձեռնարկել անմիջապես՝ ի պատասխան Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների։ Դրանք են՝
Փաստաթղթում նշվում է, որ եթե ցուցարարների նկատմամբ բռնությունները շարունակվեն և 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների գործընթացում լուրջ խախտումներ լինեն, ԵՄ-ն կարող է ձեռնարկել ավելի խիստ միջոցներ, ինչպիսիք են՝
Իրավիճակի «էական վատթարացման» դեպքում փաստաթղթում քննարկվում են հնարավոր միջոցներ՝ կապված առանց վիզայի ռեժիմի և ընդլայնման գործընթացի հետ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրամիությունը տարբեր ձևաչափերով քննարկում է քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել Վրաստանի եվրաինտեգրման տեսանկյունից։
«Ազատություն» ռադիոկայանին հասանելի դարձած փաստաթղթի համաձայն՝ Եվրահանձնաժողովը դիտարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը ինը ամսով կասեցնելու հարցը՝ որպես ծայրահեղ միջոց։ Միաժամանակ Եվրահանձնաժողովը գիտակցում է, որ առանց վիզայի ռեժիմի կասեցումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրոպամետ բնակչության վրա։ Հանձնաժողովի կարծիքով՝ ավելի լավ է կենտրոնանալ Շենգենյան գոտու տարածք առանձին անհատների մուտքը սահմանափակելու վրա։
«Կարելի է դիտարկել վիզային ռեժիմի ազատականացման և ընդլայնման գործընթացի հետ կապված քայլեր, բայց քանի որ դրանց բացասական հետևանքները զգալու են հիմնականում հասարակ քաղաքացիները, դրանք պետք է օգտագործվեն որպես ծայրահեղ միջոց։ Պետք է ինտենսիվ շփվել վրաց ժողովրդի հետ, բացատրել նրան, որ այդ միջոցառումները կարող են ամբողջությամբ չեղարկվել և դա պայմանավորված է կառավարության գործողություններով»,— ասված է փաստաթղթում։
Առանց վիզայի ռեժիմի կասեցման մասին կարող է հայտարարվել աշնանը, երբ ներկայացվի վիզաների կասեցման մեխանիզմի յոթերորդ տարեկան հաշվետվությունը։ Հաշվի առնելով այն, որ փաստաթուղթը սովորաբար հրապարակվում է հոկտեմբերին, հավանական է, որ Եվրահանձնաժողովն այս որոշման մասին հայտարարի Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ (նշանակված են հոկտեմբերի 26-ին)։
Փաստաթղթում ընդգծվում է խորհրդարանական ընտրությունների կարևորությունը և նշվում, որ Եվրահանձնաժողովը սահմանափակող միջոցներ կձեռնարկի ընտրակեղծիքների և ընտրական գործընթացում լուրջ խախտումների դեպքում։
Մինչ այդ Եվրամիությունը նախատեսում է՝