Թբիլիսիի մետրոյի Վաժա-Փշավելա կայարանում ուղևորն ընկել է երկաթուղային գծերի վրա։ Մետրոյի երկրորդ գծով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, – հաղորդում է տրանսպորտի ծառայությունը։
Փրկարարների ուժերով քաղաքացին դուրս է բերվել և տեղափոխվել կլինիկա։ Նրա առողջական վիճակը ծանր է։ Նա այժմ գտնվում է «Կովկաս» բժշկական կենտրոնում և վիրահատվել է։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել 115-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության դրդելը»։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեղեկատվության համաձայն՝ Սաբուրթալո գծով երթևեկությունը մասամբ դադարեցվել է մինչև մետրոյի Դելիսի կայարան։