«Միասին՝ ընդդեմ բռնության և անպատժելիության» կարգախոսի ներքո քաղաքացիները բողոքի երթ են անցկացնում Ֆիլհարմոնիայից։
Այսօրվա ավանդական շաբաթօրյա երթը կապված է «TV Pirveli» հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերի հետ, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկում քաղաքացիներին։
Երթի մասնակիցները կրում են պաստառներ՝ «Համակարգը պետք է փլուզվի», «14 արյունալի տարի», «Ու՞մ դիմենք, երբ ոստիկանությունն է բռնություն կիրառում» գրություններով։
Նրանք նաև իրենց ձեռքում պահում են բողոքի ակցիաների ընթացքում տուժած քաղաքացիների լուսանկարները, որոնց նկատմամբ, նրանց խոսքով, ոստիկանությունը բռնություն է կիրառել։
«Պայքար մինչև վերջ»․ վանկարկում են ակցիայի մասնակիցները։



