Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում տեղի են ունեցել բանավոր և ֆիզիկական բախումներ։ Ծեծկռտուքին մասնակցել են Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորները և «Վրացական երազանք» կուսակցության անդամները։
Կոնֆլիկտը սկսվել է «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավոր Գիորգի Շարաշիձեի ելույթից հետո։
Խորհրդարանի նիստը ընդհատվել է։
Ավելի ուշ «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահը ներողություն է խնդրել խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի համար։
«Մենք շատ ենք ցավում տեղի ունեցածի համար։ Ներողություն ենք խնդրում հասարակությունից։ Սակայն կան կարմիր գծեր, որոնցից այն կողմ վրացի տղամարդն այլևս չի կարող հանդուրժել։ Հասցվել են շատ լուրջ վիրավորանքներ», — լրագրողներին ասել է «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության առաջին փոխնախագահ Լևան Մաճավարիանին։
Նրա խոսքով՝ Գիորգի Գախարիայի թիմի ներկայացուցիչներին հանձնարարվել է վիրավորել իշխող կուսակցության անդամներին։ Մաճավարիանիի խոսքով՝ ֆիզիկական բախման ժամանակ «Վրացական երազանքի» անդամների մեծ մասը փորձել է լիցքաթափել իրավիճակը։
«Գիորգի Գախարիայի հրամանն էր, որ իր ենթակաները վիրավորեն մեր թիմին։ Վիրավորանքները շատ լուրջ և անձնական էին։ Վերջին հաշվով, ամեն ինչ հանգեցրեց նրան, ինչ տեղի ունեցավ։ Ցավոք, Գիորգի Գախարիայի ծրագիրը իրականացվեց, քանի որ նրանք հենց սկզբից դիմեցին նման վիրավորանքների»։
Վիրավորանքները միանգվագ չէին. մենք դրանց դիմանում էինք այնքան երկար, որքան կարող էինք։
Թող Գախարիայի կուսակցության անդամներն իրենք մեկնաբանեն տեղի ունեցածը։ Տեսագրություններում հստակ երևում է, թե ով է սկսել միջադեպը, ուստի եզրակացություն անելը դժվար չէ։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ մեկ անձ է դեմ դուրս եկել ամբողջ «Վրացական երազանք» կուսակցությանը, մեր թիմի անդամների մեծ մասը, ընդհակառակը, փորձել է բաժանել ներգրավված կողմերին, ինչը հանգեցրել է նրանց դահլիճից դուրս գալուն։ Հենց Գիորգի Շարաշիձեն էր այսօր աչքի ընկել իր վիրավորական դիտողություններով։ Նա դուրս է եկել դահլիճից, և ոչ ոք նրան մատով չի դիպչել։ Միջամտել է մանդատուրայի ծառայությունը։ «Վրացական երազանքի» անդամների մեծ մասը փորձել է բաժանել ներգրավված կողմերին», — հայտարարել է Մաճավարիանին։



