Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հունիսի 19-ին, 2024 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, երկրի իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 8,4 տոկոսով։
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ անշարժ գույքի գործունեությունը (18.8%), կրթությունը (29.1%), պետական կառավարումը և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը (13.0%), շինարարությունը (10.3%), տեղեկատվությունը և կապը (12.2%), տրանսպորտը և պահեստավորումը (9.7%)։
Նվազում է նկատվել հետևյալ ոլորտներում՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարում և օդորակում (-11,6%), այլ ծառայություններ (-11,2%), հանքարդյունաբերություն (-1,8%)։
Վիճակագրական ծառայությունը թարմացված տվյալները կհրապարակի 2024 թվականի նոյեմբերի 15-ին։