Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունիսի 20-ին բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի կարճատև անձրև և կայծակ։

Հանրապետության տարածքում հունիսի 20-22ը շրջանների զգալի մասում սպասվում է տեղումնառատ եղանակ։ Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը համեմատաբար կնվազի:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) հունիսի 20-ի օրվա վերջից մինչև հունիսի 22 -ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունիսի 20-ի օրվա վերջից մինչև հունիսի 22-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և կայծակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։