Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17 786,1 մլն դոլար, ինչը 16,2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ որից արտահանումը կազմել է 5 102,7 մլն դոլար, աճը կազմել է 12,5 տոկոս, իսկ ներմուծումը` 12 683,4 մլն դոլար, այսինքն՝ աճել է 17,8 տոկոսով։

Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 7 580,7 մլն դոլար և արտաքին առևտրաշրջանառության 42,6 տոկոսը։