Այսօր՝ մայիսի 18-ին, ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ «Մուրջի» և «Ջավախք» պարային համույթները, Ախալքալաքում կազմակերպել էին ազգային տարազին նվիրված փառատոն:

8
«Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելիի և Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանի նախաձեռնությամբ, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում «Մուրջի» և «Ջավախք» պարային համույթները հանդես եկան պարային տարբեր համարներով, միաժամանակ ներկայացնելով իրենց ազագային տարազները։

5

6

7

«Գիտեք, թանգարանների միջազգային օրն է, բայց մենք արդեն 7-րդ անգամ այս օրն անցկացնում ենք ազգային հագուստի փառատոն։ Բայց այս անգամ փառատոնին մասնակցում են միայն Մշակույթի տան երկու կոլեկտիվները, բայց մտադիր ենք մյուս տարի հայտարարութուն տալ, որպեսզի ցանկացողները կամավոր հիմունքներով կարողանան մասնակցել։ Սա խթան հանդիսացավ, որպեսզի ամեն մի պարող, կոլեկտիվ ու մշակույթի տուն ունենա իր ազգային տարազը։ Հիմա մոտավոր տվյալներով, 60-70 տոկոսն Ախալքալաքի մունիցիպալիտետում ունի իր ազգային տարազը», – ասում է Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը։

1

2

Արդեն 7-րդ անգամ է Ախալքալաքում հանդիսավորությամբ նշում են ազգային տարազի օրը։ Այս տարի ազգային տարազին նվիրված փառատոնն անցկացվեց համեստ միջավայրում։ Մշակույթի տան տնօրենը բացատրում է՝ պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է, իրենք չեն կարող այդքան խմբերին ու համույթներին ֆինանսապես ապահովել գյուղից քաղաք հասնել։

4