Այսօր՝ մայիսի 11-ին, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Եվրոպայի հրապարակում՝ ընդդեմ «Վրացական երազանքի» նախաձեռնած «Գործակալների օրենքի»։ Ցուցարարներն իրենց երթը սկսեցին երեք վայրից՝ Հանրապետության հրապարակից, Մարջանիշվիլիի հրապարակից և «300 Արագվելի» մետրոկայարանից։ Երթն ընթանում է «Այո՛ Եվրոպային» կարգախոսով։

«Ո՛չ ռուսական օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք կհաղթենք պատվով», – այսպիսի կոչերով Եվրոպական երթի մասնակիցները շարժվեցին դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ այս պահին անցկացվում է «ռուսական օրենքի» դեմ ակցիա։

Բացի այդ, Մարջանիշվիլի պողոտայում հավաքվածներին միացել են նաև Դիդուբեում «Expo Georgia»-ում հավաքված քաղաքացիները, որտեղ նշում էին «Եվրոպական օրեր»։

Մարդկանց հոսքն այնքան շատ էր, որ Քուռ գետի աջ և ձախ ափերով ճանապարհները փակ էին, իսկ երթևեկությունը՝ կաթվածահար։

Հատկանշական է, որ Վրաստանում նման մարդաշատ և զանգվածային բողոքի ակցիա երկրի պատմության մեջ վերջին մի քանի տասնամյակում չի եղել:

miting 4

miting 5

miting 2

miting 3

Եվրոպայի հրապարակում ցուցարարների երեք ալիքները միացան միմյանց։ Քաղաքացիական խմբերը ևս դեռ միանում են ակցիային։

miting 6

miting 1

Ելույթ ունենալով Եվրոպայի հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարների հետ՝ «Գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտարարեցին մայիսի 12-ի երեկոյան հերթական բողոքի զանգվածային ցույցի և դրսում գիշերելու մասին։

Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում նախատեսված է «Գործակալների մասին» օրենքի երրորդ ընթերցման քննարկումը։ Կոմիտեի նիստը նախատեսված է առավոտյան ժամը ինին։