Նոր տեսախցիկներ կհայտնվեն ոչ միայն Ախալքալաքում, այլև գյուղերում։
Նախկինում մեր կողմից հրապարակված 36 տեսահսկող տեսախցիկների տեղադրման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկատվությունը ճշգրտում են քաղաքապետարանից:
Անվտանգությունն ապահովելու համար Ախալքալաքի քաղաքապետարանը 24․070 լարի արժողությամբ էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 40 տեսախցիկների տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար: «Վրացական համակարգային տեխնիկական խումբ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 21 430 լարի։ Սակայն, Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկություններով, այս ընկերությունը որակազրկվել է տեխնիկական խնդիրների պատճառով:
«Սխալները թույլ են տրվել տեխնիկական պարամետրերով: Մրցույթը կասեցված է: Նրանք բողոքարկել են որակազրկումը, այնպես որ գործընթացը դադարեցված է», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Ռոզա Յորդանյանը:
Գնման և տեղադրման մրցույթը հայտարարվել է ապրիլի 8-ին և ավարտվել է ապրիլի 16-ին։ Տեսախցիկները պետք է տեղադրվեն պայմանագրի ստորագրումից 40 օրացուցային օրվա ընթացքում։
40 հսկող տեսախցիկները՝ սեփական սնուցման բլոկով, լայն մալուխով և հիշողության քարտերով, 12 ամիս երաշխիքային ժամկետով, պետք է տեղադրվեն հետևյալ վայրերում.
- նախկին ասֆալտի գործարան
- Վարևան գյուղ
- Օրջա գյուղ
- Ծերեթելի-Ազատություն փողոցների խաչմերուկ
- Նալբանդյան փողոց
- Դարբինյան-Մաշտոց փողոցների խաչմերուկ
- Ազատության փողոց («Վեգաս» խաղատուն)
- ավտոկայան
- Նալբանդյան փողոցի մեծածախ խանութի մոտ
- 510-րդ տան մոտ՝ նախկին զինվորական ավանում
- այսպես կոչված Խանդոի խանի մոտ
- Ջավախեթյան-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկ
- Ճավճավաձե-Թբիլիսյան փողոցների խաչմերուկ
- Միկոյան-Ջավախեթյան փողոցների խաչմերուկ
- Դիլիսկա գյուղ՝ 3 խցիկ
- Ախալքալաք-Վաչիան-Դիլիսկա ճանապարհ
- Մարգարյան-Աղամալյան փողոցների խաչմերուկ
- Լոմսաձե-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ
- նախկին զինվորական քաղաքի զբոսայգու մոտ
- 15 գորոդոկ
- Կարտիկամ-Աբուլ-Թախչա ճանապարհ
- Գոման գյուղ
- Բուղաշեն գյուղ
- Մերենիա գյուղ
- Էխտիլա գյուղ
- Կաջո գյուղում
- Ազավրեթ գյուղ
- Գոկիո գյուղ
- Ղադո գյուղ
- Վաչիան գյուղ
- Կիրովական գյուղ
- Հոկամ գյուղ
- Ափնիա գյուղ