«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի կայարանի մոտից, ժամը 20:00-ից մեկնարկեց ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երթի մասնակիցները քայլում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:

ert 4

ert 3

ert 2

ert 1

ert 7

ert 6

ert 5

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ պլանավորվում է ցուցահանդես իրականացնել: