Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: N324 բանաձևի օգտին քվեարկել է 78 պատգամավոր, դեմ՝ 1-ը, 3 հոգի՝ ձեռնպահ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ը, բանաձևում նշվում է հայ ժողովրդի հետ համերաշխության և Հայոց ցեղասպանության դատապարտման մասին:
Նշենք, որ Չիլիի խորհրդարանում հայկական ծագմամբ պատգամավորներ չկան: Չիլիի օրենսդիր մարմնում արմատներով մահմեդական երկրներից մեկ պատգամավոր կա՝ պաղեստինցի Ֆուադ Շահինը, որը նույնպես կողմ է քվեարկել:
Հիշեցնենք, որ Չիլիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել դեռևս 2007 թվականի հունիսի 5-ին:
Նյութը արտատպված է armeniangenocide100.org