Ապրիլի 22-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ Վրաստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ փուլը, որին մասնակցում է նաև Ախալքալաքի «Աբուլը»։ «Աբուլը» խաղաց «Դինամո Սոխումի» թիմի հետ և հաղթեց 6։2 հաշվով:

Խփած գոլերը՝ Մամուլաշվիլի Կ. (3 գոլ), Դարբինյան Ռ. (1), Մարգարյան Ռ. (1), Ավետիսյան Ս. (1):

Աբուլի հաջորդ խաղը կկայանա ապրիլի 29-ին Թբիլիսիում՝ «Նորչի Դինամո» թիմի հետ։

Լուսանկարը արխիվից