Ապրիլի 1-ից տարանցիկ համարանիշները տրվում են համաձայն նոր կանոնի։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը փոխել է մեքենաների և մոտոցիկլետների տարանցիկ համարանիշների տրամադրման կարգն ու դիզայնը։

Փոփոխությունների արդյունքում ներքին տարանցման և տարանցիկ համարների նմուշները սահմանվել են նույն ձևով։ Ինչպես նաև համարանիշը կտրվի սեփականատիրոջը, և կտեղադրվի մեքենայի վրա, և ոչ մի այլ անձ չի կարողանա օգտվել այդ համարանիշից։

Նշված փոփոխությունները կնպաստեն նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված տուգանքների վարչարարությանը։

Իսկ մինչև ապրիլի 1-ը թողարկված ներքին տարանցման և տարանցիկ համարանիշները կգործեն օրենսդրությամբ սահմանված ժամկետի ընթացքում։