Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ անցակետում մահացած է հայտնաբերվել սահմանապահ ոստիկանության սերժանտ Վալերի Գեդելյանը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ աշխատակից Վալերի Գեդելյանը Կարծախ անցակետում (սահմանային անցակետ) ծառայության ժամանակ մահացել է։ Նա 35 տարեկան էր։ Մահվան պատճառները հետաքննվում են։
«Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, ոստիկան, 1989 թվականին ծնված Վալերի Գեդելյանի մահվան կապակցությամբ։ ՆԳՆ-ն ցավակցում է ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Սերժանտ Վալերի Գեդելյանը մահացել է Կարծախ անցակետում ծառայություն կատարելիս։
Մահվան պատճառները պարզելու համար Սամցխե-Ջավախքի ոստիկանության գործակալությունը հետաքննություն է անցկացնում։ Հարուցվել է գործ Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով։