Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 239 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը:

Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,87 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 216 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.8 մլն է:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թվաքանակը՝ 45,3 մլն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 33,9 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: