Մարտի 16-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում տեղի ունեցավ ըմբշամարտի մրցում, որին մասնակցում էին շուրջ 70 մասնակիցներ տարբեր գյուղերից և Ախալքալաք քաղաքից։

Մրցումները կայացել են Ախալքալաքի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջապես կրթության, մշակույթի, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդության ծառայությունների կողմից: Միջոցառման նպատակն էր վերածնել ու հանրահռչակել ըմբշամարտի ավանդույթները մունիցիպալիտետում, զարգացնել մարտական հմտությունները։

Borba 2

12 խմբերում միմյանց հետ մրցեցին 65 մարզիկներ։

Մրցանակային տեղեր զբաղեցրած 12 մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և պատվոգրերով՝ ըստ իրենց գրաված տեղերի։