Այսօր՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հատել է երեք չորացած ծառ:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, իրենք ծառահատումներն իրականացրել են քաղաքապետարանի հրահանգով: Վաղը՝ ապրիլի 22-ին, շաբաթօրյակի ընթացքում այս վայրերում կտնկվեն եղևնու տնկիներ:
Արմեն Բիչախչյանը հայտնեց, որ իրենք ծառահատում են կատարել նաև Մկրտիչ Սարգսյանի անվան փողոցում՝ կտրել են 8 ծառ, պատրաստվում են ծառեր հատել նաև Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտակայքում՝ Ախալքալաքի մուտքի մոտ և Տավշանկա լեռան մոտակայքում:
Սպասարկման կենտրոնն այս աշխատանքներն իրականացնում է առանց դրա համար լրացուցիչ միջոցների հատկացմամբ, սեփական տեխնիկայով: Հատված ծառերը տրվում են այն մարդկանց, ովքեր դրանք խնդրել են ջեռուցման համար: