Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է 30 701 օտարերկրյա ուսանող, նրանց թիվը վերջին ուսումնական տարում աճել է 22,5%-ով։

2022-2023 ուսումնական տարում Վրաստանի բուհերում սովորել է 25 069 օտարերկրյա ուսանող։

Վրացստատը հրապարակում է նաև այն երկրների ցանկը, որտեղից ուսանողներն ամենից հաճախ են գալիս Վրաստան սովորելու.

  • Հնդկաստան՝ 16,357 ուսանող,
  • Հորդանան ՝ 2104 ուսանող,
  • Իսրայել՝ 1904 ուսանող,
  • Եգիպտոս՝ 1073 ուսանող,
  • Մեծ Բրիտանիա՝ 1007 ուսանող,
  • Սուդան՝ 993 ուսանող,
  • Նիգերիա՝ 856 ուսանող,
  • Ադրբեջան՝ 806 ուսանող,
  • Ռուսաստան՝ 783 ուսանող,
  • Լիբանան՝ 733 ուսանող։

Ընդհանուր առմամբ, 2023-2024 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թիվը կազմել է ավելի քան 177 հազար, ինչը 10,2 տոկոսով ավելի է նախորդ ուսումնական տարվա համեմատ։

Աղբյուրը՝ SovaNews