Այսօր ուղիղ 20 տարի է անցել այն օրից, երբ 54 հիմնադիրները միասին Ջավախքում հիմնեցին ոչ պետական կազմակերպություն:
1996 թ.-ի դեկտեմբերի 22-ին Ջավախքում հիմնվեց «Բարեփոխումների աջակցման և դեմոկրատական զարգացման Կենտրոնը», որը դարձավ իր տեսակի կազմակերպությունների մեջ առաջինը, այն զբաղվում է ժողովրդավարության (դեմոկրատիայի), քաղաքացիական հասարակության զարգացմամբ: Այսօր կենտրոնն արդեն կրում է «Բարեփոխումների և ժողովրդավարության Կենտրոն» անվանումը:
«Այն ժամանակ նոր-նոր էր սկսվում հասարակության դեմոկրատացումը: Մենք ընտրություններին մոնիտորինգ էինք անում, զբաղվում էինք մարդու իրավունքների պաշտպանությամբ: Այն ժամանակ ոչ ոք դրանով չէր զբաղվում: Շատ բարդ էր: Մենք պայքարում էինք տեխզննման դեմ: Տանում էինք հակակոռուպցիոն գործունեություն: Շատ բարդ էր գրանցելը», – ասում է կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Յանդյանը:
Կազմակերպությունն իր պատմության մեջ իրագործել է ավելի քան 16 գրանտային և սեփական նախագիծ, ինչպես նաև իրականացրել տարբեր ակտիվություններ: