Այսօր՝ փետրվարի 25-ին, Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում տեղի ունեցավ լեռնադահուկային վազքի մրցույթ, հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և սիմվոլիկ նվերներով:
Մրցույթի մասնակիցները հիմնականում Արագվա գյուղի բնակիչներն էին։ Լեռնադահուկավազքի մրցույթին մասնակցում էին երեք խումբ՝ աղջիկների, մեծերի և փոքրերի։
Մրցմանը հետեւում էին Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Փոքրերի խմբում արդյունքներն այսպիսին են՝
Նարեկ Հակոբյան՝ 1-ին հորիզոնական
Անդրեյ Քուրդօղլյան՝ 2-րդ հորիզոնական
Սերյան Աբդոյան՝ 3-րդ հորիզոնական
Աղջիկների խմբում արդյունքներն այսպիսին են՝
Նազենի Այվազյան՝ առաջին հորիզոնական
Անի Ինդոյան՝ երկրորդ հորիզոնական
Գայանե Քուրդօղլյան՝ երրորդ հորիզոնական
Մեծերի խմբում արդյունքներն այսպիսին են՝
Երջան Ժամկոչյան՝ 1-ին հորիզոնական
Արտաշես Հակոբյան՝ 2-րդ հորիզոնական
Գարիկ Դավթյան՝ 3-րդ հորիզոնական
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող մասնակիցներն ստացան մեդալներ և նվերներ:
Հարկ ենք համարում նշել նաև, որ Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում արդեն 10 տարուց ավել է լեռնադահուկավազքի կենտրոնը գործում է։