նորություններ 10 Մայիսի, 2026 • Արտյուշ Այվազյանը դարձել է Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարի չեմպիոն

Արտյուշ Այվազյանը դարձել է Ակակի Կակաուրիձեի անվան մինչև 19 տարեկանների միջազգային բռնցքամարտի առաջնության չեմպիոն, որը տեղի է ունեցել Քութայիսում։

Մրցաշարը տեղի է ունեցել մայիսի 5-ից 9-ը։

Մայիսի 7-ին Արտյուշ Այվազյանը հաղթել է իսպանացուն և անցել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն երրորդ տեղը։ Մայիսի 8-ին նա մենամարտել է լիտվացի Էդվին Դրուտելի հետ, որին ևս հաղթել է և անցել եզրափակիչ։

Եզրափակիչում Արտյուշը հաղթել է Ալեքսանդրե Սաջաիային և դարձել է չեմպիոն։

Սա Ակակի Կակաուրիձեի անվան թվով 15-րդ մրցաշարն էր։

Առաջնությանը մասնակցում էին 12 երկրներից մինչև 200 լավագույն բռնցքամարտիկներ։

Ախալքալաքից առաջնությանը մասնակցել են չորս մարզիկ՝ Ռուսլան Գմբոյանը (55 կգ), Արթուր Մովսեսյանը (70 կգ), Յուրա Գրիգորյանը (75 կգ) և Արտյուշ Այվազյանը (85 կգ)։

Դժվարին մենամարտերից հետո միայն Արտյուշ Այվազյանն է կարողացել ապահովել երկու անընդմեջ հաղթանակ և անցնել կիսաեզրափակիչ։ Նրան մարզում է Ախալքալաքի մարզական համալիրի մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝