նորություններ 8 Մայիսի, 2026 • Արտյուշ Այվազյանը բռնցքամարտի միջազգային առաջնության կիսաեզրափակիչում է

Մայիսի 5-ից 9-ը Քութայիսում տեղի է ունենում Ակակի Կակաուրիձեի անվան մինչև 19 տարեկանների բռնցքամարտի միջազգային առաջնությունը: Մայիսի 7-ին, Արտյուշ Այվազյանը հաղթանակ տարավ իսպանացու նկատմամբ և անցավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն երրորդ տեղը:

Սա Ակակի Կակաուրիձեի անվան 15-րդ մրցաշարն է:

Առաջնությանը մասնակցում են 12 երկրներից մինչև 200 լավագույն բռնցքամարտիկներ:

Ախալքալաքից առաջնությանը մասնակցել են չորս մասնակից՝ Ռուսլան Գմբոյանը (55 կգ), Արթուր Մովսեսյանը (70 կգ), Յուրա Գրիգորյանը (75 կգ) և Արտյուշ Այվազյանը (85 կգ)։

Դժվար մարտերից հետո միայն Արտյուշ Այվազյանին հաջողվեց ապահովել երկու անընդմեջ հաղթանակ և անցնել կիսաեզրափակիչ։ Նրան մարզում է Ախալքալաքի մարզական համալիրի մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյանը։

Կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ մայիսի 8-ին, որտեղ Արտյուշ Այվազյանը կմրցի լիտվացի Էդվին Դրուտելի հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝