Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին այցով մեկնել է Բրյուսել։
Այցի շրջանակներում նախատեսվում են վարչապետի երկկողմ հանդիպումները Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում։
Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որին կհաջորդի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի և Եվրոպական քաղաքականության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի ընթացքում կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։
Վարչապետը Բրյուսել է մեկնել կառավարական պատվիրակության հետ, որի կազմում են՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին։
Տեղեկությունը տարածում է Կառավարության աշխատակազմը։