Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության (ԱԻԿ) հրշեջ-փրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել: Աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ՝ համապատասխան տեխնիկայով:
Մահացածների թվում երեք երեխա կա։ Ինչ վերաբերում է ողջ մնացածին, նա կոտրվածք է ստացել և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։
Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ սողանքային գործընթացի ակտիվացումը հիմնականում կապված է փետրվարի 5-7-ը տեղացած առատ տեղումների հետ։
Հիշեցնենք, փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտնվել 4 տուն: