ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ և UNAG PH International-ի հետ համագործակցությամբ, Ախալքալաքում սկսում է բիզնես անգլերենի 4-ամսյա դասընթաց 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:
Այս դասընթացներն անցկացվում են UNAG-ի հովանու ներքո ստեղծված Երիտասարդական կենտրոնների, այդ թվում՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի բազայի վրա և գործընկերությամբ:
Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդների լեզվական կարողությունները բիզնես բովանդակության վերապատրաստման միջոցով: Դասավանդման այս մեթոդը համատեղում է ձեռներեցական կրթությունը և բիզնես-անգլերենը՝ օգնելու երիտասարդ շահառուներին առաջ շարժվել իրենց կարիերայի ճանապարհին կամ բիզնեսում անձնական զարգացման մեջ:
Անգլերենի 4-ամսյա դասընթացը ներառում է 60 ժամ մասնագիտական անգլերենի ուսուցում: Դասընթացը կենտրոնացած է բիզնես անգլերեն սովորելու վրա և պարունակում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
– սկսնակ բիզնեսի հիմնական պահանջները
– բիզնես պլանի մշակման հիմունքներ
– սոցիալական մեդիայի օգտագործումը շուկայավարման համար
– առաջնորդության կարողությունների զարգացում
Անգլերենի դասընթացն անցկացվում է շաբաթական երկու անգամ 2 ժամ տևողությամբ, երեքշաբթի օրերին՝ ժամը 18։00-ից 20։00, իսկ կիրակի օրերին՝ 11։30-ից 13։30։ Լեզվի դասընթացը կվարեն փորձառու և որակյալ ուսուցիչներ։
Անգլերենի ուսուցման համար կընտրվի 20 մասնակից՝ մրցույթի հիման վրա բոլոր տեղանքներում: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով՝ առաջնահերթությամբ օգտվում են Երիտասարդական կենտրոնի անդամները։
Խմբում ընտրված երիտասարդները պետք է ապահովեն դասերին նվազագույնը 70%-ով մասնակցություն, իսկ ամսվա գնահատումը պետք է լինի առնվազն 7 միավոր (10 բալանոց բալային համակարգի հիման վրա): Հակառակ դեպքում մասնակիցները կարող են դուրս մնալ, իսկ փոխարենը կընդունվեն ռեզերվում գտնվող թեկնածուները:
Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 15-ը՝ մինչև ժամը 23:00-ն:
Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 595 56 25 05։