ՄԻՊ գրասենյակի ենթակայությամբ գործող բժշկական խորհուրդը հերթական եզրակացությունն է հրապարակում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։
Ինչպես նշվում է ՄԻՊ գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ, հունվարի 25-ին բժիշկները Միխեիլ Սաակաշվիլիին այցելել են «Վիվամեդ» կլինիկայում։
Եզրակացության մեջ գրված է, որ ներկայումս դիտվում է դրական դինամիկա, որն արտահայտվում է քաշի ավելացումով և բացասական օրթոստատիկ նմուշառումով (հակամետ թեստ)։ Այնուամենայնիվ, ըստ եզրակացության, կոգնիտիվ խանգարումները, մկանների հիպոտրոֆիան, նևրոպաթիան, տագնապն ու ընկճախտը պահպանվում են:
«Ըստ խորհրդի՝ ներկա դրական դինամիկան պայմանավորված է նրանով, որ հիվանդն ավելի քան մեկուկես տարի գտնվում է բազմամասնագիտական կլինիկայում բարձր պրոֆեսիոնալիզմի տեր բժիշկների բուժման և հսկողության տակ։ Այնուամենայնիվ, բոլոր հոգենյարդաբանական պաթոլոգիաները դեռ նույն աստիճանի վրա են։
Ըստ այդմ, կոնսիլիումը կարծում է, որ հիվանդի վիճակը թույլ չի տալիս հաստատուն դրական կանխատեսումներ անել»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ։