Անչափահասը ձերբակալվել է տաքսու վարորդին սուր զենքով ծանր մարմնական վնասվածք հասցնելու և դեպքի վայրից փախուստի դիմելու համար։
ՆԳՆ-ի տվյալներով՝ տաքսու վարորդի և անչափահասի միջև կոնֆլիկտը սկսվել է ուղեվարձի պատճառով։
«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության անչափահասների գլխավոր վարչության աշխատակիցներն անչափահասին ձերբակալել են դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով»։
Հետաքննությունը պարզել է, որ տաքսու վարորդի և անչափահասի միջև ուղեվարձի շուրջ վեճի արդյունքում մեղադրյալը, օգտագործելով սառը զենքը, ծանր մարմնական վնասվածք է պատճառել տաքսու վարորդին և փախել դեպքի վայրից։
Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անչափահասը ձերբակալվել է որպես մեղադրյալ։ Ոստիկանությունն որպես իրեղեն ապացույց առգրավել է հանցագործության զենքը՝ դանակը։ Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է մինչև յոթ տարի ազատազրկում», — ասվում է հայտարարության մեջ։



