Ախալքալաքի մունիցիպալիտետում խաղային բիզնեսից եկամուտը կազմում է սեփական եկամտի 35%-ը, մինչդեռ հարևան Ախալցիխեում այդ եկամտային կետը կազմում է սեփական եկամտի ընդհանուր գումարի միայն 3%-ը։ Ախալցիխեն «հարուստ» է ռեստորաններով, սրճարաններով, և երեխաների, և երիտասարդների ժամանցի կենտրոններով, իսկ Ախալքալաքը հարուստ է խաղային հաստատություններով։

Jnews-ը վերլուծել է, թե ինչ եկամուտ է ստացել Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն 2018-2024 թվականներին խաղային օբյեկտներից, ինչպես նաև համեմատել իրավիճակը հարևան Ախալցիխեի մունիցիպալիտետի հետ։

Ախալքալաքի մունիցիպալիտետ

2024 թվականի բյուջեով մոլախաղային բիզնեսից եկամուտը նախատեսված է 800 000 լարի, որը կազմում է մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 35%-ը (2.270 000 լարի) ։

2023 թվականին խաղային բիզնեսից ստացված եկամուտը կազմել է 700 000 լարի՝ մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 34%-ը (2 035 000 լարի)։

2022 թվականին բյուջեն մոլախաղային բիզնեսից եկամուտ է ստացել 727 700 լարիի չափով` մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 32%-ը (2 298 400 լարի):

2021 թվականին բյուջեն նախատեսում էր ստանալ մոտ 680 000 լարի խաղային բիզնեսից, սակայն ստացել է ընդամենը 78 000 լարի՝ կորոնավիրուսի համավարակից բխած սահմանափակումների պատճառով։ Մունիցիպալիտետի սեփական եկամուտները սպասվածից շատ ավելի քիչ են եղել՝ 1 208 700 լարի, իսկ ազարտային խաղերից ստացված եկամուտը կազմել է 6%։

2020 թվականին խաղային բիզնեսից եկամուտը կազմել է 341 000 լարի, որը մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 23%-ն է (1 454 400 լարի)։

2019 թվականին խաղային բիզնեսից եկամուտը կազմել է 948 600 լարի՝ մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 47%-ը (2 012 000 լարի)։

2018 թվականին խաղային բիզնեսից ստացված եկամուտը կազմել է 693 500 լարի, որը մունիցիպալիտետի ընդհանուր սեփական եկամտի 37%-ն է (1 883 000 լարի):

Ախալցիխեի մունիցիպալիտետ

2024 թվականի բյուջեով ազարտային խաղերի բիզնեսից եկամուտը նախատեսված է 70 000 լարի, որը կազմում է մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի մոտ 3%-ը (2 677 100 լարի)։

2023 թվականին խաղային բիզնեսից եկամուտը կազմել է 48 500 լարի, որը մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 2%-ն է (2 917 200 լարի):

2022 թվականին ազարտային խաղերի բիզնեսից ստացված եկամուտը կազմել է 103 500 լարի՝ մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 3%-ը (3 231 800 լարի)։

2021 և 2020 թվականներինկորոնավիրուսի համավարակի պատճառով Ախալցիխեի մունիցիպալիտետի բյուջեում խաղային բիզնեսից եկամուտ չի եղել։

2019 թվականին խաղային բիզնեսից ստացված եկամուտը կազմել է 128 000 լարի՝ մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 8%-ը (1 512 800 լարի)։

2018 թվականին խաղային բիզնեսից եկամուտը կազմել է 161 000 լարի, որը մունիցիպալիտետի սեփական եկամուտների ընդհանուր գումարի 9%-ն (1 689 200 լարի) է։

Այսպիսով, Ախալքալաքի մունիցիպալիտետի եկամուտը խաղային հաստատություններից 7 տարվա ընթացքում տատանվել է 78 000-ից 948 600 լարիի սահմաններում, տոկոսային առումով խաղային եկամուտների բաժինը կազմել է մունիցիպալիտետի սեփական եկամուտների 6-ից 47%-ը։

Իր հերթին, Ախալցիխեի մունիցիպալիտետի եկամուտը խաղային հաստատություններից 7 տարվա ընթացքում տատանվել է 0-ից մինչև 161 000 լարիի սահմաններում, տոկոսային առումով խաղային եկամուտների բաժինը կազմել է մունիցիպալիտետի սեփական եկամուտների 2-9%-ը։

Այսպիսով, հարևան երկու մունիցիպալիտետներում, որոնք միմյանցից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա են գտնվում, ստացված թվերն էապես տարբերվում են, չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ մունիցիպալիտետների սեփական եկամուտները քիչ են տարբերվում։ Եթե Ախալքալաքի մունիցիպալիտետում խաղային բիզնեսից բյուջեի միջին եկամուտը կազմել է 612 685 լարի, ապա Ախալցիխեի մունիցիպալիտետում ՝ ընդամենը 73 000 լարի։ Եթե Ախալքալաքի մունիցիպալիտետում խաղային եկամուտների միջին մասնաբաժինը սեփական եկամտի ընդհանուր ծավալում կազմում է 30%, ապա Ախալցիխում այն կազմում է 3%: Ընդ որում, երկու մունիցիպալիտետների բնակչությունը մոտավորապես նույն թվով է (2014 թվականի մարդահամարի տվյալներով)՝ Ախալցիխեում՝ 38 895, Ախալքալաքում՝ 45 070 բնակիչ։

Թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել խաղային հաստատությունների հետ կապված, մնում է անհասկանալի: