Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ հուլիսի 4-ի դրությամբ (նույն փոխարժեքը գործում է հուլիսի 2-ից) լարիի փոխարժեքն ամրապնդվել է գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ։ Եվ դոլարը, և եվրոն, և ռուբլին արժեզրկվեցին։ Նույն միտումը շարունակվում է Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հուլիսի 4-ին
1 դոլար՝ 2,9077 լարի (-0,0206 լարի)
1 եվրո՝ 3,0403 լարի (-0,0101 լարի)
100 ռուբլի՝ 5,3109 լարի (-0,1114 լարի)
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հուլիսի 4-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 286 լարիով, գնվում՝ 289 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 46,6 լարիով, գնվում՝ 48,5 լարիով
100 եվրոն վաճառվում է 298 լարիով, գնվում՝ 302 լարիով