Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվն աճել է մինչև 647 738 մարդ, որը կազմում է երկրի բնակչության 17,4%-ը։

2021 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 9.2%-ով։ Այսինքն՝ 2022-ին, 2021-ի համեմատ, 60 214 մարդ ավելի կենսապահովման նպաստ է ստացել։

Կենսապահովման նպաստ ստացող բնակչության վիճակագրությունը վերջին հինգ տարիներին ունի հետևյալ տեսքը. 2018թ.՝ 438.583 մարդ, 2019թ.՝ 441.448 մարդ, 2020թ.՝ 483.702 մարդ, 2021թ.՝ 587.524 մարդ, 2022թ.՝ 647.73 մարդ: