Դեկտեմբերի 31-ի գիշերը լույս հունվարի 1-ը, վիճաբանության արդյունքում սպանվել է Սաթխա գյուղի 32-ամյա բնակիչը:
Jnews-ի տեղեկություններով, Սաթխա գյուղում միջադեպը տեղի է ունեցել ամանորի գիշերը: Վիճել են նախկինում իրար հետ թշնամություն ունեցող մարդիկ, արդյունքում հրազենային կրակոցից վիրավորվել է 32-ամյա երիտասարդ: Նրան տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն: