Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 324 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 721 մարդ։
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 22 625 թեստ, այդ թվում՝ արագ հակագենային թեստ՝ 22 420, PCR թեստ՝ 2 205։
Հանրապետությունում կորոնավիրուսի դրական հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 1,43%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 2,32%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 1,9%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 650 708 դեպք, որից ապաքինվել է 1 629 987 մարդ, մահացել է 16 765 մարդ։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 863 384 պատվաստում, օրական 595 պատվաստում։
Ապրիլի 4-ին Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսի 208 նոր դեպք, ապաքինվել էր 426 պացիենտ, երկուսը մահացել էին։