Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում Ասպինձայի մունիցիպալիտետն ունի ամենաքիչ գրանցված բիզնեսը, բայց ամենաբարձր միջին աշխատավարձն այս ոլորտում է։ Այս վիճակագրության մեջ Ախալքալաքը միջին դիրքեր է զբաղեցնում։

Այսպես, Սամցխե-Ջավախքի շրջանում ամենաքիչ տնտեսվարող սուբյեկտները գրանցված են Ասպինձայի մունիցիպալիտետում՝ 1 555, իսկ ամենաշատը՝ Ախալցիխեում՝ 9 355 սուբյեկտ։ Ախալքալաքում գրանցված է 4 475 տնտեսվարող սուբյեկտ, Նինոծմինդայում՝ 2 367։

Հետաքրքիր է, որ ամենաքիչ թվով գրանցված տնտեսվարող սուբյեկտներով և բիզնեսում գրանցված 700 գրանցած աշխատողներով ամենաբարձր միջին աշխատավարձն ունի Ասպինձայի մունիցիպալիտետը` 1 559 լարի, մինչդեռ Ախալքալաքում` 4 475 գրանցված տնտեսվարող սուբյեկտով և այս ոլորտում 1 700 գրանցած գրանցված աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 782,1 լարի, իսկ Նինոծմինդայում՝ 517,8 լարի (700 գրանցված աշխատող):

Բիզնես ոլորտում միջին աշխատավարձի չափով երկրորդ տեղը զբաղեցնում է Բորժոմիի մունիցիպալիտետը։ Այստեղ գրանցված է 6 718 տնտեսվարող սուբյեկտ, 5 400 աշխատող, ովքեր ստանում են միջինը 1424,6 լարի։

Ախալցիխեում, չնայած ամենաշատ գրանցված սուբյեկտներին, զբաղվածներն ավելի քիչ են, քան Բորժոմիում (4300 մարդ), որոնք ստանում են միջինը 860,7 լարի։