11.01.2024
Views: 446 |
Author: Shushan Shirinyan
Ինչ գյուղատնտեսական մշակաբույսեր և որքան է ստացվել Ախալքալաքի մունիցիպալիտետում 2023 թվականին:
Տվյալները՝ Գյուղատնտեսության և գյուղի զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2023-ի գյուղատնտեսական տարին անհաջող էր՝ կարկուտ, բերքն անձրևը վնասեց, վատ սերմեր, ոչ այնքան լավ բերք էր և իրացման հետ կապված խնդիրներ։
- 2023 թվականին կարտոֆիլ է ցանվել 10918 հեկտարի վրա, ստացվել է 223 148 տոննա, կարտոֆիլի ցանքատարածությունները 2022 թվականի համեմատ աճել են։ 2022 թվականին մշակվել էր 10775 հա կարտոֆիլի դաշտ, ստացվել էր 169120 տոննա:
-
Գազար – ցանվել է՝ 285,5 հա, ստացվել՝ 7192 տոննա։
-
Ճակնդեղ – ցանվել է՝ 123 հեկտար, ստացվել՝ 5300 տոննա:
- Սոխ – ցանվել է՝ 8,5 հեկտար, ստացվել՝ 331 տոննա:
- Ցորեն – ցանվել է 3034 հա, ստացվել է 9573,8 տոննա (2022 թվականին ցանվել էր՝ 3037 հա, ստացվել էր 10884 տոննա):
- Գարի – ցանվել է՝ 7261 հա, ստացվել՝ 21377,3 տոննա:
- Վարսակ – ցանվել է՝ 976 հա, ստացվել է 2193,4 տոննա:
- Սխտոր -ցանվել է՝ 8,3 հա, ստացվել՝ 21,2 տոննա:
- Կաղամբ – ցանվել է՝ 16,2 հա, ստացվել է 544 տոննա:
Բացի ցորենից, վերը նշված բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2023 թվականին ավելացել են։ Ցորենի ցանքատարածությունները 2023-ին չնչին, սակայն, այնուամենայնիվ, նվազել են:
2023 թվականին զգալիորեն ընդլայնվել են սոխի և ճակնդեղի ցանքատարածությունները։