Ձնամաքրման աշխատանքների արդյունքում Nերպետական նշանակության Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելվում է կցորդավոր, կիսակցորդավոր և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը։
Մարդատար մեքենաների երթևեկությունը վերոնշյալ հատվածում դեռևս ազատ է։ Սահմանափակումները մտցվել են հունվարի 9-ի գիշերվանից։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: