Վրաստանում մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է ցուրտ և առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ Թբիլիսիում դեկտեմբերի 18-21-ը կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -3, ցերեկը՝ +8, +10 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև դեկտեմբերի 22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +4 աստիճան։